01:51  ,  23 ապրիլի, 2021

Մեսիի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Խետաֆեին»։ Հոլանդաց Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթեց 5։2 հաշվով։

Կատալոնական թիմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։

«Բարսելոնան» 31 խաղից հետո 68 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից» (32 խաղ)։ «Խետաֆեն» 15-րդ տեղում է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 5։2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 8, 33, Սոֆիան Շակլա, 28, ինքնագոլ, Ռոնալդ Արաուխո, 87, Անտուան Գրիզման,  90+3, 11մ - Կլեման Լանգլե, 12, ինքնագոլ, Էնես Ունալ, 69, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով