00:51  ,  23 ապրիլի, 2021

«Լեսթեր Սիթիի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Վեստ Բրոմվիչի» հետ։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի ղեկավարած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսը եւ նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն։

«Լեսթեր Սիթին» 59 միավորով երրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 3։0 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 23, Ջոնի Էվանս, 26, Կելեչի Իհեանաչո, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում