00:42  ,  23 ապրիլի, 2021

«Նապոլի» - «Լացիո»՝ 5։2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Նապոլին» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ հաղթանակ տարավ 5։2 հաշվով։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն, աչքի ընկան նաեւ իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն, բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսն ու նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Լացիոյից» գոլի հեղինակ դարձան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն եւ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

«Նապոլին» 63 միավորով 5-րդն է եւ 2 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Յուվենտուսից»։ «Լացիոն» 6-րդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նապոլի» - «Լացիո»՝ 5։2 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 7, 11մ, 53, Մատեո Պոլիտանո, 12, Դրիս Մերտենս, 65, Վիկտոր Օսիմեն, 80 - Չիրո Իմոբիլե, 70, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում