22:51  ,  22 ապրիլի, 2021

«Աթլետիկոն» հաղթեց «Ուեսկային» եւ առաջինն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում մրցեց հետնապահներից «Ուեսկայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

39-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ 80-րդ րոպեին մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկեց բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։

«Աթլետիկոն» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ռեալից»։ «Ուեսկան» 18-րդն է՝ 27 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Աթլետիկո» - «Ուեսկա»՝ 2։0 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 39, Յանիկ Կարասկո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում