22:24  ,  22 ապրիլի, 2021

«Ռոման» ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Ատալանտային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 26-րդ րոպեին աչքի ընկավ ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին։

69-րդ րոպեին «Ատալանտան» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։

75-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 86-րդ րոպեին։

«Ռոման» 55 միավորով 7-րդն է, «Ատալանտան» երրորդն է՝ 65 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 1։1 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 75 - Ռուսլան Մալինովսկի, 26

Հեռացումներ՝ Ռոժեր Իբանիես («Ռոմա»), 90+4, երկրորդ դեղին քարտ, Ռոբին Գոսենս («Ատալանտա»), 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում