11:47  ,  22 ապրիլի, 2021

Թոմաս Բախն առաջարկել է փոփոխել օլիմպիական կարգախոսը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը պատմել է, որ Օլիմպիական խաղերի կարգախոսը կարող է փոխվել:

«Ես առաջարկել եմ ավելի արագ, բարձր, ուժեղ բառերին ավելացնել նաև միասին բառը: Հիմա դա կքննարկեն ՄՕԿ-ի անդամները, իսկ 3 ամսից կարգախոսը կարող է փոփոխվել»,- Թոմաս Բախի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ «Ավելի արագ, բարձր, ուժեղ» կարգախոսն Օլիմպիական կոնգրեսում հաստատվել է 1894 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English