01:52  ,  22 ապրիլի, 2021

Բենզեմայի դուբլը նպաստեց «Ռեալի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կադիսի» հետ։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան։

«Ռեալը» 70 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ հավասարվելով «Աթլետիկոյին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կադիսը» 13-րդ տեղում է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Կադիս» - «Ռեալ»՝ 0։3 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 30, 11մ, 40, Ալվարո Օդրիոսոլա, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում