01:09  ,  22 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Սիթին» 20-րդ վայրկյանին գոլ բաց թողնելուց հետո հասավ հաղթանակի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Աստոն Վիլան» հաշիվը բացեց արդեն 20-րդ վայրկյանին։ Մանչեսթերյան թիմը 22-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի գոլի շնորհիվ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։

Երկու թիմերն էլ հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով։

«Մանչեսթեր Սիթին» 33 խաղից հետո 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» (32 խաղ)։ «Աստոն Վիլան» 11-րդն է՝ 44 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 1 - Ֆիլ Ֆոդեն, 22, Ռոդրիգո Էրնանդես, 40

Հեռացումներ՝ Մեթի Քեշ («Աստոն Վիլա»), 57 - Ջոն Սթոունս («Մանչեսթեր Սիթի»), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում