00:40  ,  22 ապրիլի, 2021

«Ինտերը» միավորներ կորցրեց, «Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Սպեցիային»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ Միլանյան ակումբին պարտությունից փրկեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի գոլը։

«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։

«Յուվենտուսը» տանը 3։1 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։ Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։

«Յուվենտուսը» 65  միավորով երրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սպեցիա» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Դիեգո Ֆարիաս, 12 - Իվան Պերիշիչ, 39

«Յուվենտուս» - «Պարմա»՝ 3։1 (տեսանյութ)

Ալեքս Սանդրո, 43, 47, Մատեյս Դե Լիգտ, 68 - Գաստոն Բրուգման, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում