13:15  ,  22 ապրիլի, 2021

Ռոնդա Ռոուզին երեխայի է սպասում

Խառը մենամարտերի UFC-ի նախկին չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին երեխայի է սպասում:

34-ամյա ամերիկուհին սոցցանցերում հայտնել է, որ հղիության չորրորդ ամսում է: Երեխայի հայրը ММА-ի նախկին մարտիկ Տրևիս Բրաունն է: Նրանք ամուսնացել էին 2017 թվականին:

Հիշեցնենք, որ Ռոնդա Ռոուզին խառը մենամարտերում կարիերան 2017-ին ավարտել է 2 պարտություններից հետո: Անվանի մարզուհին 2015 թվականի ապրիլի 24-ին եղել էր Երևանում՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նա Ինստագրամում կատարած գրառմամբ անդրադարձել էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում