22:50  ,  21 ապրիլի, 2021

«Սեւիլիան» հաղթեց եւ հավասարվեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։

«Սեւիլիան» 32 խաղից հետո 67 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Ռեալին» (31 խաղ)։ «Բարսելոնան» (30 խաղ) 65 միավորով նահանջեց չորրորդ տեղ։ Առաջատարը «Աթլետիկոն» (31 խաղ) է՝ 70 միավոր։ «Լեւանտեն» 12-րդն է՝ 38 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լեւանտե» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս