22:23  ,  21 ապրիլի, 2021

«Միլանը» տանը պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում հանդիպեց «Սասուոլոյի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտվեց 1։2 հաշվով, թեեւ մինչեւ 76-րդ րոպեն հաղթում էր 1։0 հաշվով։

30-րդ րոպեին «Սասուոլոյի» դարպասը գրավեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ 76-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորիի գոլի շնորհիվ։ 83-րդ րոպեին Ռասպադորին ձեւակերպեց դուբլ։

«Միլանը» 66 միավորով երկրորդ տեղում է, «Սասուոլոն» 8-րդն է՝ 49 միավոր։ Առաջատար «Ինտերը» 31 խաղից հետո ունի 75 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Միլան» - «Սասուոլո»՝ 1։2 (տեսանյութ)

Հական Չալհանօղլու, 30 - Ջակոմո Ռասպադորի, 76, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում