17:17  ,  21 ապրիլի, 2021

Էդուարդ Մարկարովն այցելել է «Ուրարտուի» ակադեմիա (ֆոտո)

«Ուրարտու» - «Փյունիկ» Հայաստանի առաջնության 11-րդ տուրից հետաձգված հանդիպմանը ներկա է եղել հայկական ֆուտբոլի և «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովը:

Խաղի առաջ Էդուարդ Մարկարովը շրջայց է կատարել «Ուրարտուի» մարզաբազայում: Նա ծանոթացել «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիների հետ և զրուցել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական անձնակազմի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով