12:23  ,  21 ապրիլի, 2021

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Շվեյցարիայի Բազել քաղաքում ապրիլի 21-ին մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը ներկայացրել է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան և Արմեն Պետրոսյան:

Արթուր Դավթյանը հանդես կգա նժույգի եւ հենացատկի վարժություններում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանն՝ օղակների վարժությունում, Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Էլֆիկ Նազարյանի հետ կլինի մրցավարական կազմում: Թիմը Բազելում կգլխավորի մարզիչ Հայկ Նազարյանը:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում