09:09  ,  21 ապրիլի, 2021

33 տարի անց «Շալկեն» լքում է Բունդեսլիգան

Գելզենկիրխենի «Շալկեն», Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվելով «Արմինիային», զրկվել է տեղը Բունդելիգայում պահպանելու հնարավորությունից:

«Շալկեն» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 4 տուր առաջ 13 միավոր հետ է 16-րդ տեղի թիմից:

Գելզենկիրխենի թիմը 33 տարում առաջին անգամ է լքում Բունդեսլիգան: Նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 1987/88 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ 2007 թվականից «Շալկեի» գլխավոր հովանավորը «Գազպրոմ» ընկերությունն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով