00:22  ,  21 ապրիլի, 2021

«Բավարիայի» եւ «Այնտրախտի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց  կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, 13-րդ րոպեին կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

«Բավարիան» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգից»։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը մրցեց «Աուգսբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Այնտրախտը» 56 միավորով երրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 2։0 (տեսանյութ)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 7, Ջոշուա Կիմիխ, 13

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Աուգսբուրգ»՝ 2։0 (տեսանյութ)

Մարտին Հինտերեգեր, 37, Անդրե Սիլվա, 58

Չիրացրած 11մ՝ Ալֆրեդ Ֆինբոգասոն («Աուգսբուրգ»), 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով