23:40  ,  20 ապրիլի, 2021

Երիտասարդական ԱԱ․ Հովհաննես Փափազյանը եզրափակիչում է

Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Հովհաննես Փափազյանը դուրս է եկել Լեհաստանում անցկացվող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչ, հաղորդում է ԲՀԱՖ-ի մամուլի ծառայությունը:

Գերծանր քաշային հայ մարզիկը կիսաեզրափակիչում մրցել է Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի հետ ու հաղթել տեխնիակական նոկաուտով:

Երրորդ ռաունդի սկզբում հայ բռնցքամարտիկի հարվածից հետո կուբացին հայտնվել է ռինգի հատակին, որից հետո մրցավարները հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:

Եզրափակիչում Փափազյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Յակհոնգիր Զակիռովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում