17:46  ,  20 ապրիլի, 2021

MMA. Էդուարդ Վարդանյանը կմենամարտի բրազիլացի Միշել Սիլվայի հետ (ֆոտո)

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող 29-ամյա ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանի առաջիկա մրցակիցը կլինի բրազիլացի Միշել Սիլվան։ Մենամարտը կանցկացնի մայիսի 22-ին Մոսկվայում՝ OpenFC մրցաշարում:

«Պատրաստվում եմ արժանի եւ վստահ մրցելույթ ունենալ։ Արդեն կարոտել եմ այդ հույզերը եւ շատ մոտիվացված են դիտարժան մենամարտի։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Էդուարդ Վարդանյանը Ինստագրամում։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդուարդ Վարդանյանը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ մեկնել էր Արցախ՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու:

Էդուարդ Վարդանյանը ծնվել է Երևանում: ММА-ում նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում