21:43  ,  19 ապրիլի, 2021

Տիգրան Բարսեղյանը գրանցվել է Instagram-ում

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը գրանցվել է Ինստագրամում: Մեկ օրում 27-ամյա ֆուտբոլիստի պաշտոնական էջը հավաքել է 1300-ից ավելի հետևորդ:

«Բարև բոլորին: Սա իմ նոր՝ պաշտոնական էջն է Instagram-ում: Իմ անունից գործող @officialbarseghyan էջը ֆեյք է և ոչ մի կապ չունի ինձ հետ: Խնդրում եմ բոլորին այսուհետ պաշտոնական համարել միայն այս էջը»,- գրել է Բարսեղյանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Տիգրան Բարսեղյանը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հավանաբար, կհեռանա «Աստանայից»: Նա ցանկանում է ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում: Հայ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբեր: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Բարսեղյանը մասնակցել է 6 խաղի և դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում