18:30  ,  19 ապրիլի, 2021

Ժիրայր Շաղոյանի դուբլն օգնեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ:

ԲԿՄԱ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժիրայր Շաղոյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարեն Մուրադյանը:

20-ամյա Շաղոյանը 21-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող Սերգեյ Օրլովը («Վեստ Արմենիա») դարձել է 19 գոլի հեղինակ: 

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 18 խաղում վաստակել է 43 միավոր երկրորդ տեղում է: Առաջատար «Սևանը» (19 խաղ) ունի 44 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Վեստ Արմենիան» (18 խաղ)՝ 40:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս