00:53  ,  19 ապրիլի, 2021

«Ռեալը» չկարողացավ հաղթել «Խետաֆեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Խետաֆեի» հետ։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ չխփեցին։

«Ռեալը» 67 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Աթլետիկոյից» հետ է 3 միավոր։ «Խետաֆեն» 15-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Խետաֆե» - «Ռեալ»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում