00:38  ,  19 ապրիլի, 2021

«Նապոլի» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Նապոլիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

36-րդ րոպեին «Նապոլիի» գրոհից հետո սեփական դարպասը գրավեց «Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը։ 55-րդ րոպեին միլանյան թիմից գոլի հեղինակ դարձավ դանիացի Կրիաստիան Էրիկսենը։

«Ինտերը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Նապոլին» 5-րդն է՝ 60 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Սամիր Հանդանովիչ, 36, ինքնագոլ - Կրիստիան Էրիկսեն, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում