21:54  ,  18 ապրիլի, 2021

«Ռոման» պարտվեց Թուրինում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» Թուրինում մրցեց «Տորինոյի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։3 հաշվով։

Հյուրերն արդեն երրորդ րոպեին բացեցին հաշիվը։ «Ռոմայի» կազմում աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

«Տորինոն» հաջողության հասավ երկրորդ խաղակեսում։ 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց պարագվայցի հարձակվող Առնալդո Անտոնիո Սանաբրիան։ 71-րդ րոպեին «Տորինոյի» երկրորդ գոլը խփեց իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան։ Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ վենեսուելացի կիսապաշտպան Թոմաս Ռինկոնը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

«Ռոման» 54 միավորով 7-րդ տեղում է, «Տորինոն» 15-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Տորինո» - «Ռոմա»՝ 3։1 (տեսանյութ)

Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 57, Սիմոնե Ձաձա, 71, Թոմաս Ռինկոն, 90+2  - Բորխա Մայորալ, 3

Հեռացում՝ Ամադու Դիավարա («Ռոմա»), 85, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով