20:06  ,  18 ապրիլի, 2021

«Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ՝ 5։0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց հետնապահ «Էյբարին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ հաղթելով 5։0 հաշվով։

«Աթլետիկոյի» կազմում դուբլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան եւ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։

«Աթլետիկոն» 31 խաղից հետո ունի 70 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալն» ունի 66 միավոր եւ երկրորդն է։ «Էյբարը» վերջինն է՝ 23 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Աթլետիկո» - «Էյբար»՝ 5։0 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 42, 44, Յանիկ Կարասկո, 49, Մարկոս Լիորենտե, 53, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով