18:28  ,  18 ապրիլի, 2021

«Արսենալն» ավելացված ժամանակի վերջին րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում տեղի ունեցած լոնդոնյան դերբիում հանդիպեցին «Արսենալն» ու «Ֆուլհեմը»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Մինչեւ ավելացված ժամանակի վերջին րոպեն նվազագույն հաշվով հաղթում էին հյուրերը։

59-րդ րոպեին «Արսենալի» դարպասին նշանակած 11 մետրանոցն արդյունավետ էր իրացրել նիգերիացի հարձակվող Ջոշ Մայան։

Ավելացված 7-րդ րոպեին իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Էդվար Նկետիայի խփած գոլը։

«Արսենալը» 46 միավորով 9-րդ տեղում է, «Ֆուլհեմը» 18-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Էդվարդ Նկետիա, 90+7 - Ջոշ Մայա, 59, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով