17:52  ,  18 ապրիլի, 2021

«Սեւիլիան» հաղթեց եւ մոտեցավ «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդոն եւ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։

«Սեւիլիան» 31 խաղից հետո 64 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» (30 խաղ)։ «Ռեալ Սոսիեդադը» (31 խաղ) 5-րդն է՝ 47 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Սեւիլիա»՝ 1։2 (տեսանյութ)

Կառլոս Ֆերնանդես, 5 - Ֆերնանդո, 22, Յուսեֆ Էն-Նեսիրի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում