16:22  ,  18 ապրիլի, 2021

«Միլանն» ուժեղ էր «Ջենոայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Ջենոային»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։ 37-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի հարձակվող Մատիա Դեստրոն։ «Միլանին» հաղթանակ բերեց հյուրերի իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամակայի ինքնագոլը։

«Միլանը» 66 միավորով երկրորդ տեղում է։ «Ջենոան» 14-րդն է՝ 32 միավոր։ Առաջատարն «Ինտերն» է, որը 30 խաղում վաստակել է 74 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Միլան» - «Ջենոա»՝ 2։1 (տեսանյութ)

Անտե Ռեբիչ, 13, Ջանլուկա Սկամակա, 68, ինքնագոլ - Մատիա Դեստրո, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English