19:25  ,  17 ապրիլի, 2021

«Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին» եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին»։ Չեմպիոններն առավելության հասան 3։2 հաշվով։

«Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Գերմանիան ներկայացնող 18-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Աչքի ընկավ նաեւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

«Բավարիան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։ «Վոլֆսբուրգը» երրորդն է՝ 54 միավոր։

1 միավոր հետ է եւ չորրորդ տեղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որը 0։4 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (43 միավոր, 8-րդ տեղ)։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 2։3 (տեսանյութ)

Վաուտեր Վեգորստ, 35, Մաքսիմիլիան Ֆիլիպ, 54 - Ջամալ Մուսիալա, 15, 37, Էրիկ Շուպո-Մոտինգ, 24

« Բորուսիա Մ» - «Այնտրախտ Ֆ»՝ 4։0 (տեսանյութ)

Մատիաս Գինտեր, 10, Յոնաս Հոֆման, 60, Ռամի Բենսեբաինի, 67, Հանես Վոլֆ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով