17:45  ,  17 ապրիլի, 2021

ԵԱ․ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պայքարը սկսեց 1/16 եզրափակիչում։ Նա մրցեց մոլդովացի Անդրիս Կորնելի հետ եւ հաղթանակ տարավ իպոնով։

1/8 եզրափակիչում Կարապետյանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, ռուս Մուսա Մոգուշկովի հետ եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 45 երկրների 359 ձյուդոիստներ: 

Հիշեցնենք, որ մարտին Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել էր Թբիլիսիում  անցկացված «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին, որտեղ տաել էր 3 հաղթանակ, կրել 2 պարտություն ու գրավել 7-րդ տեղը: Նա Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս