16:47  ,  16 ապրիլի, 2021

ԵԼ. Շաբաթվա խորհրդանշական հավաքականում 9 խաղացող ունեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում ձևավորված խորհրդանշական հավաքականը: Անգլիական «Արսենալն» ունի 5 ներկայացուցիչ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 4: Իտալական «Ռոման» ու իսպանական «Վիլյառեալն» ունեն մեկական ներկայացուցիչ:

Դարպասապահ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ.  Ալեքս Տելես, Աքսել Տուանզեբե, Աարոն Վան-Բիսակա, (բոլորը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Կալում Չեմբերս («Արսենալ»):

Կիսապաշտպաններ. Բակայո Սակա, Էմիլ Սմիթ-Ռոու, Նիկոլյա Պեպե (բոլորը՝ «Արսենալ»):

Հարձակվողներ. Ալեքսանդր Լյակազեթ («Արսենալ»), Խերարդ Մորենո («Վիլյառեալ»), Էդին Ջեկո («Ռոմա»):

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում իտալական «Ռոման» կմրցի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լոնդոնի «Արսենալն» ուժերը կչափի իսպանական «Վիլյառեալի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս