15:03  ,  16 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա. Նեյմարը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 29-ամյա բրազիլացին առաջ է անցել Կազեմիրոյից («Ռեալ»), Իլկայ Գյունդոգանից («Մանչեսթեր Սիթի») ու Կրիստիան Պուլիշիչից («Չելսի»):

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն տանը նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային», իսկ Նեյմարը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս