14:07  ,  16 ապրիլի, 2021

ԵԱ. Ֆերդինանդ Կարապետյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը հանդես կգա ապրիլի 17-ին՝ պայքարը սկսելով 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի մոլդովացի Անդրիս Կորնելը: Այդ զույգի հաղթողը կմրցի աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, ռուս Մուսա Մոգուշկովի հետ:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 45 երկրների 359 ձյուդոիստներ: 73 կգ քաշային կարգում հայտավորվել է 34 մարզիկ:

Հիշեցնենք, որ մարտին Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել էր Թբիլիսիում  անցկացված «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին, որտեղ տաել էր 3 հաղթանակ, կրել 2 պարտություն ու գրավել 7-րդ տեղը: Նա Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում