12:11  ,  16 ապրիլի, 2021

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակը, «Լեյքերսի» պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» 119:101 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Քլիվլենդի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 33 միավոր:

Գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց Լեբրոն Ջեյմսի տանը 113:121  հաշվով պարտվել է «Բոստոնին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» - «Գոլդեն Սթեյտ»՝ 101:119 (31:28, 21:35, 27:26, 22:30)

«Ատլանտա» - «Միլուոկի»՝ 109:120 (29:33, 23:31, 30:30, 27:26)

«Ֆինիքս» - «Սակրամենտո»՝ 122:114 (33:28, 34:37, 28:29, 27:20)

«Լեյքերս» - «Բոստոն»՝ 113:121 (23:31, 25:30, 31:30, 34:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում