20:13  ,  15 ապրիլի, 2021

Ռաֆայել Նադալը պարտության մատնեց Գրիգոր Դիմիտրովին

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի երրորդ ռակետը մրցեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ առավելության հասավ 57 րոպեում՝ 6։1, 6։1 հաշվով։

Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ պայքարն արդեն ավարտել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը երկրորդ շրջանում 4։6, 5։7 հաշվով պարտվել է բրիտանացի Դենիել Էվանսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English