19:54  ,  15 ապրիլի, 2021

«Նոան» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Արարատը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Նոային» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով, թեեւ սկզբում հաղթում էր 2։0 հաշվով։

«Նոան» 17 խաղից հետո 28 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավորով երրորդ եւ չորրորդ տեղերում են «Արարատ-Արմենիան» ու «Արարատը», որոնք անցկացրել են 16-ական հանդիպում։ Առաջատարը «Ալաշկերտն» է, որը 16 խաղում վաստակել է 30 միավոր։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Արարատ» - «Նոա»՝ 2։3

Խուան Բրավո, 2, Մորի Կոնե, 16 - Էդուարդս Էմսիս, 18, Պետրոս Ավետիսյան, 26, Պավել Կիրեենկո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով