14:44  ,  15 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի ժամանակացույցը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը:

Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Չելսիի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին Իսպանիայում, իսկ պատախան խաղը՝ մայիսի 5-ին Լոնդոնում:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն Փարիզում կհանդիպեն ապրիլի 28-ին, իսկ Մանչեսթերում՝ մայիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում: Գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» քառորդ եզրափակիչում պարտվել էր ՊՍԺ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում