10:30  ,  15 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Կազեմիրոն («Ռեալ»), Իլկայ Գյունդոգանը («Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Պուլիշիչը («Չելսի») և Նեյմարը (ՊՍԺ):

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Ջուլ Բելինգեմը («Բորուսիա Դ.»), Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը («Բավարիա») և Մեհդի Տարեմին («Պորտու»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում