00:52  ,  15 ապրիլի, 2021

ՉԼ․ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» տանը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։  «Ռեալը» Մադրիդում առավելության էր հասել 3։1 հաշվով։

Դորտմունդում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասավ «Բորուսիան»։ 15-րդ րոպեին աչքի ընկավ 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

55-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասին նշանակած 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեսը՝ վերականգնելով հավասարությունը։ 75-րդ րոպեին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

Թիմերի առաջին խաղում եւս 2։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։

Եզրափակիչի ուղեգրի համար ՊՍԺ-ն կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Չելսին»՝ «Ռեալի» հետ։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա ապրիլի 27-ին եւ 28-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 4-ին եւ 5-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բորուսիա Դ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:2)

Ջուդ Բելինգհեմ, 15 - Ռիյադ Մահրեզ, 55, 11մ, Ֆիլ Ֆոդեն, 75

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0։0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս