23:47  ,  14 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում ապրիլի 14-ին քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում Դորտմունդի «Բորուսիան» ու Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Դորտմունդում 1։0 հաշվով հաղթում են դաշտի տերերը։ 15-րդ րոպեին աչքի ընկավ «Բորուսիայի» 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Ընդմիջում է։ Թիմերի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»։

«Լիվերպուլի» եւ Արքայական ակումբի դիմակայությունում առաջին խաղակեսի հետո հաշիվը չի բացվել՝ 0։0։

Ընդմիջում է։ «Ռեալը» Մադրիդում առավելության էր հասել 3։1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Բորուսիա Դ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:2)

Ջուդ Բելինգհեմ, 15

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին հանդիպում՝ 1:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում