22:34  ,  14 ապրիլի, 2021

Եվրո-2022․ Ֆրանսիա - Հայաստան՝ 5։1

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Փարիզում մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձավ ռուսական «Տյումենի» խաղացող Դենիս Նեւեդրովը։

Երեւանում Հայաստանի եւ Ֆրանսիայի թիմերի հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 4։4։ Մյուս խաղերում Հայաստանի հավաքականը պարտություն է կրել եւ 1 միավորով եզրափակեց երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Ֆրանսիան 5 միավորով գրավեց նախավերջին տեղը եւ ավարտեց պայքարը։

Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին բոլոր հանդիպումներում հաղթանակ տարած եւ 18 միավոր վաստակած Ռուսաստանը։ Երկրորդ տեղ գրավեց Վրաստանը (10 միավոր) եւ նույնպես ապահովեց ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում