21:09  ,  14 ապրիլի, 2021

Եվգենի Պլյուշչենկոն համագործակցութուն է սկսել Ռաֆայել Հարությունյանի հետ (ֆոտո)

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի մարզիչ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է հռչակավոր ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանի հետ համագործակցություն սկսելու մասին։

«Պայմանավորվել ենք համագործակցության մասին իմ ընկեր եւ ականավոր մարզիչ, մաեստրո Ռաֆայել Հարությունյանի հետ։ Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը նոր մրցաշրջանում կբերեն մեզ այն, ինչ պակասում էր նախորդում»,- Ինստագրամում գրել է Պլյուշչենկոն։

Ռաֆայել Հարությունյանն այցելել է «Պլյուշչենկոյի հրեշտակներ» ակադեմիա։ Նա կմասնակցի Ալեքսանդրա Տրուսովայի մարզումային գործընթացին։

Ռաֆայել Հարությունյանի ամենատիտղոսակիր սանը ամերիկացի Նեյթան Չենն է, որը 21 տարեկանում աշխարհի եռակի չեմպիոն է։ Այս տարվա աշխարհի առաջնությունում նա ազատ ծրագրում կատարեց 5 քառակի ցատկ։ Ալեքսանդրա Տրուսովան նշել էր, որ իր նպատակը եւս 5 քառակի ցատկն է։

63-ամյա Ռաֆայել Հարությունյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ է․ մարզչական կարիերան սկսել է 1976 թվականին Երեւանում, աշխատել է Մոսկվայում, ԱՄՆ է տեղափոխվել 2000 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ