20:05  ,  14 ապրիլի, 2021

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆրանսիայի դեմ խաղում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է մեկնարկային կազմը Ֆրանսիայի հավաքականի դեմ Եվրո-2022-ի ընտրական փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում։

Հայաստան․ Արթուր Մկրտչյան, Նիկիտա Խրոմիխ, Վլադիմիր Սանոսյան, Դենիս Նեւեդրով, Արթուր Մելքոնյան։

Ֆրանսիա - Հայաստան խաղը տեղի կունենա Փարիզում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Խմբի առաջատար Ռուսաստանը 6 խաղից հետո ունի 18 միավոր, Վրաստանը՝ 10, Ֆրանսիան 5 խաղից հետո՝ 2, իսկ Հայաստանը՝ 1: Առաջին շրջանի խաղում Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները բաժանվել են ոչ ոքի արդյունքով՝ 4:4: Ռուսաստանն ու Վրաստանն ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English