19:01  ,  14 ապրիլի, 2021

Մոնտե Կառլո․ Ռաֆայել Նադալի հաղթանակը մեկնարկում

Մոնտե Կառլոյում անցկացվող ATP Masters 1000 մրցաշարը հաղթանակով սկսեց աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը։ 34-ամյա իսպանացի թենիսիստը առաջին շրջանում ազատ էր, իսկ երկրորդ շրջանում մրցեց արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ եւ առավելության հասավ 6։1, 6։2 հաշվով։ Պայքարը տեւեց 1ժամ եւ 22 րոպե։

Երրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Մոնտե Կառլոյի մրցաշարում Նադալը տարավ 72-րդ հաղթանակը։ Նա այս մրցաշարի հաղթող է եղել 2005-2012 եւ 2016-2018 թվականներին։ 2019-ին տիտղոսը նվաճել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինին, իսկ անցած տարի այս մրցաշարը չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Մոնտե Կառլոյի մրցաշարն անցկացվում է 1897 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով