18:05  ,  14 ապրիլի, 2021

«Ռոմայի» հայտացուցակը «Այաքսի» դեմ խաղում

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» Ամստերդամի «Այաքսին» կընդունի ապրիլի 15-ին։ Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է այդ հանդիպմանը։

Հայտացուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ առաջին խաղին Մխիթարյանը չէր մասնակցել, «Ռոման» հաղթել էր 2։1 հաշվով։

Պատասխան հանդիպումն ապրիլի 15-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում