13:33  ,  14 ապրիլի, 2021

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Ֆրանսիայի դեմ խաղից առաջ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզում վերջին մարզումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի դեմ Եվրո-2022-ի ընտրական փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումից առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ֆրանսիա – Հայաստան խաղը տեղի կունենա ապրիլի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Խմբի առաջատար Ռուսաստանը 6 խաղից հետո ունի 18 միավոր, Վրաստանը՝ 10, Ֆրանսիան 5 խաղից հետո՝ 2, իսկ Հայաստանը՝ 1: Առաջին շրջանի խաղում Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները բաժանվել են ոչ ոքի արդյունքով՝ 4:4: Ռուսաստանն ու Վրաստանն ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Հայաստանի հավաքականի կազմում Ֆրանսիա են մեկնել հետևյալ խաղացողները.

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Արտյոմ Զաքարյան - «Լոգիկոն»

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Վիտինյո - «Լյուբավա» (Լեհաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում