19:42  ,  13 ապրիլի, 2021

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյի մրցաշարում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյում անցկացվող ATP Masters 1000 մրցաշարում։

Առաջին շրջանում հայ մարզիկը մրցեց սերբ Լասլո Ջերեի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։1 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 18 րոպե։

1/16 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի իտալացի Ստեֆանո Տրավալյայի եւ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի դիմակայության հաղթողը։

Մոնտե Կառլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս