09:10  ,  14 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 14-ին կանցկացվի քառորդ եզրափակիչի վերջին խաղային օրը։ Պատասխան խաղերում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային», իսկ Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում կանցկացնի անգլիական «Լիվերպուլի» հետ։

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ է գտնվել 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1:2)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում