20:46  ,  12 ապրիլի, 2021

Ճապոնացիների միայն 24,5 տոկոսն է կողմ այս ամռանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացմանը

Ճապոնացիների մոտ 75 տոկոսը կողմ է այս ամռանը նախատեսված Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկմանը կամ հետաձգմանը։ Հարցումն անցկացրել է Kyodo գործակալությունը։

Հարցվածների 39,2 տոկոսն արտահայտվել է Խաղերի չեղարկման, 32,8 տոկոսը՝ եւս մեկ տարով հետաձգման օգտին։ Ճապոնացիների 24,5 տոկոսն է կողմ այս ամռանը Խաղերի անցկացմանը։

2020 թվականի ամռանը նախատեսված Տոկիոյի Խաղերը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հետաձգվեց մեկ տարով եւ կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Խաղերը կշարունակվեն կոչվել Տոկիո-2020։ Ճապոնիայի կառավարության, Խաղերի կազմկոմիտեի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի համաձայնությամբ օտարերկրացի երկրպագուներին կարգելվի Խաղերին հետեւելու նպատակով ժամանել Տոկիո։ Մրցումների արդեն գնված տոմսերը կվերադարձվեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում