15:33  ,  12 ապրիլի, 2021

Կանանց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն ու Լիտվայի դեմ խաղի ուղիղ հեռարձակումը (ֆոտո)

Հայաստանում ավարտին մոտեց Our game ընկերական միջազգային մրցաշարի երրորդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը կմրցի առաջատար Լիտվայի հավաքականի հետ: Հայտնի է հայկական թիմի մեկնարկային կազմը:

ՀՖՖ պաշտոնական ալիքը ներկայացնում է հանդիպման ուղիղ հեռարձակումը: Խաղը տեղի կունենա «Փյունիկի» մարզադպրոցում և կմեկնարկի ժամը 16:00-ին:

Նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լիբանանին և ոչ ոքի խաղացել Հորդանանի հետ (1:1): Լիվացիներն ուժեղ են գտնվել Հորդանանից (1:0) ու Լիբանանից (7:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում