12:38  ,  12 ապրիլի, 2021

Հայաստանի հավաքականը մեկնել է Ֆրանսիա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ ապրիլի 14-ին Եվրո-2022-ի ընտրական փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի հավաքականի դեմ նախորդ հանդիպման համեմատ թիմի կազմում կան փոփոխություններ: Վերադարձել են Սարո Գալստյանը և Վիտինյոն: Փոխարենը, երկրորդ զգուշացման պատճառով Ֆրանսիայի դեմ հանդիպումը բաց կթողնի դարպասապահ Լուան Բարբոսան, որը չի մեկնել Ֆրանսիա:

Ֆրանսիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ 

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Արտյոմ Զաքարյան - «Լոգիկոն»

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Վիտինյո - «Լյուբավա» (Լեհաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո Ռուսաստանն ունի 15 միավոր, Վրաստանը՝ 10, Ֆրանսիան՝ 2, իսկ Հայաստանը՝ 1: Առաջին շրջանի խաղում Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները բաժանվել են ոչ ոքի արդյունքով՝ 4:4:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում